|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիան կմիանա Սիրիայի դեմ միջազգային ցանկացած կոալիցիայի, եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի շուրջ չհաջողվի հասնել ավելի լայն կոնսենսուսի, օգոստոսի 26-ին այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
«Մենք մշտապես կարևորել ենք համատեղ գործունեությունը միջազգային հանրության, ՄԱԿ-ի հետ: Եթե Անվտանգության խորհուրդը հանդես չգա նման որոշմամբ, օրակարգում կընդգրկվեն այլընտրանքային տարբերակներ», – Milliyet օրաթերթին ասել է Դավութօղլուն և հավելել, որ եթե Սիրիայի դեմ կոալիցիա ձևավորվի, Թուրքիան կմիանա այդ կոալիցիային: