կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 10:58
Քաղաքական

Թե որ դեպքում ՀՅԴ-ն կոալիցիային մաս կկազմի

Թե որ դեպքում ՀՅԴ-ն կոալիցիային մաս կկազմի

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ազգային համաձայնության կառավարության եւ դրան հնարավոր մաս կազմող ուժերի մասին:


Yerkir.am-ը փորձել է հասկանալ, թե որ ուժը որ դեպքում մաս կկազմի այդ հնարավոր կառավարությանը կամ կոալիցիային մաս կկազմի՞ արդյոք: Այսպիսով` մեր հարցին, որ եթե ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի, ՀՅԴ-ն դրան մաս կկազմի, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները:

 

Պատգամավորը հավելեց, որ այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում Դաշնակցության կողմից մշակված «7 կետը»:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն 2012-ին ներկայացրել էր 7 կետանոց օրակարգ, որում կարևորել էր անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, արտաքին քաղաքականության մասով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելը:

 

Հինգշաբթի օրը նախագահականում նախատեսվող հանդիպման մասին հարցին ի պատասխան, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ներկայումս նախագահը բացակայում է երկրից: «Վերադառնալուց հետո, թերևս, կհրավիրի խմբակցություններին»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախքան վարչապետի նշանակումը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է ունենում: