| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարգելի ընկերներ և գործընկերներ,
HIGH FEST-ը պատրաստ է մեկնարկել հենց վաղը` հոկտեմբերի 1-ին, բայց մենք հետաձգում ենք այն անորոշ ժամանակով, քանի որ մեր երկիրը հարձակման տակ է: Ոչ թե էմպիրիկ, այլ բառացիորեն, և ոչ միայն Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ), այլ նաև միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը զանգվածաբար հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից` Թուրքիայի աջակցությամբ. ռումբեր, հրթիռներ, տանկեր, հրետանի, ուղղաթիռներ, զինվորներ... Սա պատերազմ է:
Մեր երկրում ռազմական դրություն է: Ասում են. «Երբ զենքերը կրակում են, մուսաները լռում են» / “Inter arma silent Musae!” (Լատիներեն):
Այս տարվա կարգախոսն ուժի մեջ է, որն է «ԼԻՆԵ՛Լ, սա խնդիր չէ»: Մենք կլինե՛նք: Մենք կդիմադրե՛նք: Մենք կհաղթե՛նք: Ինչպես Քենեդին է ասել. «Ոչ թե այն պատճառով, որ դա հեշտ է, այլ այն պատճառով, որ դժվար է»: