|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
1980-ականների սկզբին Հարավարևելյան Ասիայի արագ հարստացող մի պետություն որոշեց սպառազինություն գնել: Ռազմածովային տեխնիկա արտադրող իտալական հայտնի ընկերության պատվիրեցին խոշոր ականազերծիչ նավ եւ այլ նավեր: Պատվերը բավականին ձեռնտու էր և մեծ շահույթ էր խոստանում:
Ընկերությունը պատվերը կատարեց ժամանակին և որակով: Ճիշտ է, վերջում փոքր խնդիր առաջացավ: Պարզվեց, որ այդ ընկերության նավաշինարանները տեղակայված էին ծովից մեկ մղոն հեռու, և կառուցված նավերը իտալացիները ծով էին հասցնում գետի միջոցով: Գետը բավականին խորն էր և լայն, այնպես որ` ականազերծիչն ու այլ նավերը կարող էին հանգիստ հասնել բաց ծով: Սակայն գետի վրա մի գեղեցիկ կամուրջ էր կառուցված, որի մասին բոլորովին մոռացել էին: Այդ կամրջի տակով ռազմական նավերը, առավել ևս` ականազերծիչը ոչ մի կերպ չէին կարող անցնել:
Ընկերությունը դիմեց տեղական իշխանություններին`կամուրջը ապամոնտաժելու, այնուհետեւ ճշտությամբ վերականգնելու խնդրանքով: Կամուրջը շատ գեղեցիկ էր, և իշխանությունները մերժեցին ընկերությանը: Ասացին` ոչ, ու վերջ:
Հետաքրքիր է` որտե՞ղ է հիմա այդ ականազերծիչ նավը: Իսկ դուք Փակ շուկայի մասին եք խոսում: Դուք, ինչ է, Իտալիայո՞ւմ եք ապրում: