|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարությունն աշխատելու է տրանսպորտի թանկացումները հասցնել նվազագույնի: «Թանկացումն անխուսափելի է, բայց այնպես ենք անելու, որ ժողովուրդը գոնե դրանից շատ չտուժի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ նախարարի` սակագները կբարձրանան տարբեր չափերով, անգամ կլինեն երթուղիներ, որոնք ընդհանրապես չեն թանկանա:
Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ՎՊ-ի կողմից «Հյուսիս-հարավ» ծրագրում հայտնաբերված չարաշահումներին:
«Ես հայտարարել եմ եւ նորից ասում եմ, որ «Հյուսիս-հարավում» չէր կարող չարաշահում լինել: Եթե գումար չի վճարվել, որտե՞ղ կարող է լինել չարաշահում, տրամաբանություն չկա, չէ՞»,- նշեց նախարարը եւ ընդգծեց, որ թերությունները կադրերի սխալներն են, եթե վերահսկողությունը պատշաճ լինի, թերություն չի լինի:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: