|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է, թե ինչու է խուսափում պատասխանել գազի հնարավոր թանկացման դեպքում երթուղային տաքսիների հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին: Բեգլարյանը նախ հայտարարեց, որ կառավարության անցած նիստի ավարտին չի խուսափել պատասխանել լրագրողներից մեկի այդ հարցին, հետո նշեց. «Միանշանակ, օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել եւս` տրանսպորտի: Ինչ-որ լրագրողներ ավելի խորը հարցեր տալու փոխարեն, պրիմիտիվ հարցեր են տալիս եւ իրենց թվում է, թե ես խուսափում եմ այդ հարցերին պատասխանելուց: Ես չեմ լսել, որ գազի հնարավոր թանկացման հետեւանքների վերաբերյալ հարց է հնչել, որ ասեի` օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ գազի այդ հնարավոր թանկացումը կանդրադառնա այլ ոլորտների վրա":