|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք գնացել է Մոնսերատ Կաբալիեի համերգին` հաշվի առնելով նախորդ դեպքը` կապված Պլասիդո Դոմինգոյի համերգի հետ: Բեգլարյանն էլ հորդորեց սադրանքների հետեւից չընկնել, նորմալ շփվել եւ լուրջ ու կարեւոր հարցեր տալ:
Լրագրողները խնդրեցին գնահատական տալ Սյունիքի դեպքերին: Նախարարը նախ հայտարարեց, որ դատավոր չէ, որ իմանա` ովքեր են մեղավոր, ովքեր` ոչ: Սյունիքի մարզպետի հետ Բեգլարյանը չի հանդիպել «Ինչի՞ համար, ես նոր եմ վերադարձել»,- ասաց նա եւ հորդորեց հետեւել զարգացումներին, տեղի ունեցածն էլ որակեց «տհաճ երեւույթ»:
Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի հրաժարականին` ասաց. «Յուրաքանչյուր մարդու ճակատագիր իր ձեռքում է. ոնց որոշում են իրենք, իրենք գիտեն, թող իրենք ստեղծեն, ղեկավարեն իրենց ճակատագիրը»: