|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր`օգոստոսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով: Այն նախաձեռնել է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը»՝ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանից՝ լուժել աղբանահանության խնդիրը:
Քիչ առաջ Քաղաքապետարանի մոտ աղբ բերած ակցիայի մասնակիցների և քաղաքապետարանի աշխատակիցների՝ մասնավորապես մաքրության պատասխանատուների միջև, վիճաբանություն տեղի ունեցավ: Միջադեպին միջամտեցին ոստիկաններն, ու քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք:
Հավելենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ ավելներ են բերել, ցույցը հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ: Ըստ Սոնա Աղեկյանի՝ ավելները բերել են, որպեսզի մաքրեն մայրաքաղաքը: Նա շեշտեց, որ ակցիաները շարունակական են լինելու:
«Մեր այսօրվա ակցիայի ընթացում մենք ցանկանում էինք լսել պատասխան, իսկ քաղաքացիների դիմումներ տալու ու պատասխան ստանալու համար քաղաքապետարանում մի ողջ թիմ է աշխատում: Մենք հուլիսի 5-ին հարցադրում ենք արել, ծանուցագրում հստակ նշված է` դուք կստանաք պատասխանը 5 օրվա ընթացքում: Հուլիսի 22-ին գումարում ենք 5 օր, 10 օր, 20 օր… Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ստանում են աշխատավարձ, ինչի՞ համար, հերթական անգամ չաշխատելու՞ , հերթական պարգևավճարը մեր բյուջեից գողանալու համար»,-իր խոսքում նշեց Սոնա Աղեկյանն ու հավելեց. «Մարդիկ պատասխան չունեն, աղբահանությունը ձախողել են, Երևանը կորցրել են կեղտի, աղբի գարշահոտության մեջ: Մասնագետները պնդում են, որ Երևանում էպիդեմիական վիճակ է»:
Աղեկյանը պնդեց նաև, որ իրնեք հերթական անգամ հաղթանակ արձանագրեցին. «Քաղաքապետը սուտ խոսելու համար կհագնի այդ կանացի զգեստը եւ կշրջի քաղաքում, միգուցե այդ ավելներից էլ տանք ձեռքը, սակայն հաջորդ ակցիայից առաջ մենք կտանենք պամպերսներ, որ գրասեղանի տակ մտնելուց գոնե երկուական հագնեն, եւ ոչ թե ոստիկանական ջոկատների հետեւում դողան, այլ համարձակություն ունենան իջնեն եւ քաղաքացիներին պատասխան տան»,- մանրամասնեց նա:
Հավելենք նաև, որ Սոնա Աղեկյանն բերման ենթարկվածներ մեջ էր, ով մի ազատ արձակվեց մի քանի րոպե առաջ: