կարևոր
4246 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 11:53
Հասարակություն

Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Գյումրիից դեպի Երևան՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի։

Ի պատասխան լրագրողների հարցին, թե իշխանությունները նշում են, որ այս շարժումը ուղղորդված է՝ Սրբազանը համաձայնեց․ «Այո՛ ուղղորդված է, ուղղորդված է Աստծով»։

«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց Սրբազանը:

Նա  նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա  այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»: