կարևոր
1114 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 13:19
Քաղաքական

«Անառակ Նիկոլի վերադարձը հետաձգվում է». ո՞ւմ տեղն է իրեն դրել Հայաստանի վարչապետը

«Անառակ Նիկոլի վերադարձը հետաձգվում է». ո՞ւմ տեղն է իրեն դրել Հայաստանի վարչապետը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ քննչական ծառայությունը հայտարարել են իշխանության զավթելու փորձը կանխելու մասին: Նշված կառույցների տարածած տեսանյութում ամեն ինչ հրաշալի է սկզբից մինչև վերջ, Փաշինյանը յուրատեսակ ռուսատյաց-հակաղարաբաղյան կոմբո է հավաքել․ այստեղ ունես ղարաբաղցի հայեր, Ռոստովում ռազմական ճամբար, ռուբլի, և «ԱրԲատ» կամավորական գումարտակ։

Պակասում էր միայն ցույց տալ, որ «ուզուրպատորներից» մեկի կրծքի գրպանում մշտապես պահվում է Պուտինի լուսանկարը, նկատում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը: «Հիշում եք՝ ինչպես էին տարիներ շարունակ ադրբեջանցիները առեւանգում մոլորված ղարաբաղցիներին, ներկայացնում նրանց որպես դիվերսանտների, նրանց հետ նկարահանում տեսանյութ, որտեղ պարտադիր բաղադրիչը ԼՂՀ դրոշն էր։ Հիմա նույն «տրյուկը» անում է արդեն Փաշինյանը։ Կարեւոր է նաեւ այն, որ, ըստ երեւույթին, ռուսատյաց տեսանյութը քիչ էր, եւ այստեղ մենք Փաշինյանի շուրթերից իմացանք, որ

1․ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար ՀՀ-ի համար

2. Հաջորդ քայլով Երեւանը դուրս կգա միավորումից։

3. Հայաստանն իրականացնում է Թուրքիայի հերթական պահանջը եւ հրաժարվում է նոր ատոմակայանից՝ բավարարվելով նոր մոդուլային կայանի կառուցմամբ, եւ «ինչ-որ բան հուշում է»՝ ընտրությունը կատարվելու է հօգուտ ամերիկյան նախագծի:

4. Միեւնույն ժամանակ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանը մտադիր չէ խզել տնտեսական կապերը ոչ Ռուսաստանի, ոչ ԵԱՏՄ-ի հետ, բայց կավելացնի առեւտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ»:

обманывая армянское общество, посылали Западу сигналы о том, что «Пашинян вернулся в московскую гавань», тем самым призывая Запад сделать в Армении ставку на них, а не на Никола.

Ի թիվս այլ բաների, վարչապետի բենեֆիսը փչացրեց Հայաստանում քաղաքական գործընթացի այն դերակատարների թեզերը, որոնք, խաբելով հայ հասարակությանը, ազդանշաններ էին ուղարկում Արեւմուտքին, թե «Փաշինյանը վերադարձել է մոսկովյան հանգրվան»՝ դրանով իսկ Արեւմուտքին կոչ անելով Հայաստանում շեշտը դնել իրենց վրա, այլ ոչ թե Փաշինյանի։ «Դե ինչ, տղաներ եւ աղջիկներ, ի՞նչ սուտ եք տարածելու այս անգամ»։- հիմնավոր հարց է տալիս քաղաքագետը։ Մաթեւոսյանը միանգամայն հստակ ակնարկում է․ «Փաշինյանը վերադարձել է մոսկովյան հանգրվան» ուղերձը։ Ավելին, այսօր ցանկացած քիչ թե շատ լուսավորվածի համար պարզ է. Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ-ն ընկալում է որպես ինչ-որ ծանր բեռ ԵԱՏՄ-ում գտնվելու համար, որտեղ սննդի համար փող են տալիս, փոխշահավետ նախագծեր առաջարկում եւ համոզում համբերատար չհրաժարվել մի կտոր կուշտ կարկանդակից, որն այդքան անհրաժեշտ է Հայաստանին ներկա բարդ ժամանակաշրջանում։ В ответ иджеванский велосипедист ведет себя откровенно по-хамски, ставит под сомнение сам факт необходимости ОДКБ, грызет алчно руку дающего и несет пургу про светлое армянское будущее в Евросоюзе, товарооборот с которым стремительно уменьшается.

Ի պատասխան՝ իջեւանցի հեծանվորդն իրեն անթաքույց լկտի է պահում, կասկածի տակ է դնում ՀԱՊԿ անհրաժեշտության փաստը, ագահորեն կրծում է տվողի ձեռքը եւ գլուխ է արդուկում Եվրամիությունում հայկական պայծառ ապագայի մասին, որի հետ ապրանքաշրջանառությունը սրընթաց նվազում է։ Թվում է՝ վերջապես եկել է թավշյա սկանդալիստի տեղը դնելու ժամանակը, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հաշտվողական հայտարարեց․

«Գիտեք՝ նշված միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններին) Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպոթյան ձեւաչափում, պատրաստ ենք երկխոսության երեւանցի գործընկերների հետ արդիական հարցերի ողջ սպեկտրով»։ Ոչինչ, որ նման խաղաղ սպիչ հնչեց Փաշինյանի բացահայտ ստահոդ եւ սադրիչ հայտարարության ֆոնին: «Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլ նաեւ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»:

Ավելին՝ Հայաստանի վարչապետն իրեն չի մերժել «ռազմավարական առաջնահերթությունները» եւս մեկ անգամ նշելու հաճույքը: «Մենք պետք է հասկանանք՝ դիվերսիֆիկացիան որոշակի գործընթաց է, եւ մենք աշխատում ենք ԵՄ - ի, ԱՄՆ-ի հետ նման դիվերսիֆիկացիայի համար»: Նման կերպ են մտածում միայն նրանք, ովքեր հազար տոկոսով վստահ են. նրանց ցանկացած ստորություն, անհասկանալի խաղերի պատճառով, աննկատ կմնա։ Եվ անկեղծ թշնամու հռետորաբանության համար ոչ թե աստղիկ կգա, այլ կարագով եւ խավիարով սենդվիչ՝ կարմիր եւ սեւ:

Եվ վերջում, «Товарищ генерал»-ի մտրակող տեքստը․

«Ուղեղը թափած խելագառը» - Փաշինյանի այցեքարտը, ծննդյան վկայանշանը, որով նշանավորվում է դրա ողջ գործունեությունը, տրամաբանույթան բացակայությունն է։ Տոտալ բացակայություն. այն չկա։ նիկլորի ցանկացած հայտարարության բովանդակություն, այնպես էլ հայտարարությունների շղթան՝ հաջորդանար  հակասում են մեկը մյուսին։ Սա, իհարկե, բանախոսի հոգեկան խանգարման նշան է: Բայց քանի որ բանախոսը հաջողությամբ հանդես է գալիս ոչ թե սանիտարների, այլ մի ամբողջ ազգի առջեւ, ուրեմն արդեն ազգի մոտ էլ ուղեղը կամաց-կամաց թափվում է։ Եվ այսպես, զբաղվենք սովորական գործով՝ Փաշինյանի  երեկվա՝ համահայկական համաժողովում ունեցած ելույթի անհամապատասխանությունների ստուգմամբ։

դրա հայտարարությունը․ «Երեւանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել այն դեպքում, եթե տարանցիկ գազատարն անցնի հայկական տարածքով»: Էդ ի՞նչ հանկարծ: Ինչո՞վ չի գոհացնում ռուսական գազը ուլտրա ցածր գնով։ Ինչո՞վ է վատ իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայի դիմաց։ Ո՞րն է ադրբեջանի նկատմամբ նման ուշադրության պատճառը: Եվ այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը պատրաստակամություն հայտնում միայն Ալիեւից գազ գնել։ Չէ՞  որ եթե սահմանը բացվի եւ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքով տարածվի, հնարավոր կլինի Ադրբեջանից գնել այն, ինչ ուզում ես՝ առաքմամբ, անմիջապես տուն, խոհանոց Աննա Հակոբյանի մոտ։ Իհարկե, ավելի լավ կլիներ գերիներին հետ գնեին, ինչպես նաեւ Արցախից դեռ չհանձնված խաչքարեր ու վանական գմբեթներից խաչեր, բայց Փաշինյան ապրում է «իրական Հայաստանում», նրա համար ավելի կարեւոր է, թե ինչ խժռեր։ Բայց տանիքը գնում է, համաձայնեք:

2. Փաշինյանի հայտարարությունը «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության ու ինքնիշխանության համար». Այստեղ հարցը պարզ է. քանի որ այդպիսի սարսափ է, ինչու ես ձգձգում այս վտանգավոր կազմակերպությունից դուրս գալը: Եվ հետո առաջանում է հաջորդը: Չէ՞ որ եթե ՀԱՊԿ - ը սպառնալիք է, ապա սպառնալիք է նաեւ մասնակից պետություններից յուրաքանչյուրը։ Բելառուսի հետ Փաշինյանը կուժ ու կուլան ջարդեց, կեցցե։ Իսկ մնացածի՞ հետ: Ինչո՞ւ չկա պաշտոնական բոյկոտ Պուտինին, Տոկաեւին, Ժապարովին, Ռահմոնին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Այնուհետեւ Փաշինյանը խոստովանում է, որ պարզվում է՝ «աշխարհում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը»: Այսինքն, ստացվում է, որ ՀԱՊԿ-ին ներկայացվող պահանջները պետք է առաջ քաշվեն աշխարհի ցանկացած երկրի նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ դրանք չեն հնչում: Ինչո՞ւ սառեցված չէ Հայաստանի մասնակցությունը այլ միջազգային կազմակերպույուններին, քանի որ նրանք բոլորն ի վիճակի չեն Հայաստանին անվտանգություն տալ։ Ուղեղն ակնհայտորեն թափում է:

3.Փաշինյանի հայտրարությունը: «Հայաստանը չի ծրագրում կրճատել ապրանքաշրջանառության ծավալները կամ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի եւ ԵԵԱՏՄ հետ»: Եվ անմիջապես: «Եթե Հայաստանը տեսնի ԵՄ-ին անդամակցելու ամենփոքր հնարավորությունը եւ հասկանա, որ կարող է կառավարել դրա հետ կապված պոտենցիալ ռիսկերը, ապա անպայման կօգտվի այդ հնարավորությունից»: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում անդամակցել ԵՄ-ին եւ մնալ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ առեւտրային գործընկերը։ Ինչպե՞ս է նա մտադիր ամբողջ ծավալով իրականացնել հակառուսական պատժամիջոցները եւ մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը։ Ինչպե՞ս է նա պատկերացնում Ռուսաստանի ճնշման եւ ոչնչացման գաղափարախոսության մեղսակցությունը եւ Ռուսաստանի հետ միաժամանակյա բարեկամությունը: Ուղեղը, նկատեցիք, քշվում է։ Զուգահեռաբար ասեմ՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն ու ՀԱՊԿ-ում դռները շրխկացնելը տեղի է ունենում նույն սուբյեկտների ներկայությամբ։ Միայն ՀԱՊԿ-ում են նրանք սպառնալիք եւ դավաճան, սիկ ԵԱՏՄ-ում նրանք հարգված գործընկերներ են եւ մեկ շարունակական օգուտ։ Ուղոը թափվում է, այո: Փաշինյանի միակ ոչ հակադիր հայտարարությունը․»Մեր հիմնական խնդիրը հայրենասիրությունն է»: Դա ճիշտ է: Հայաստանի հայրենասերը չի կարող միաժամանակ լինել Փաշինյանի աջակիցը․ խելագարության, պատմության ու հավատի դավաճանության, երկրի կործանման կողմնակից։ Բայց թիվ 6 հավաքական պալատում, ուր մեզ տարավ Փաշինյանը, հիվանդները ծափահարում են եւ դրան, եւ հայրենասիրությունից ու հայրենիքի հանդեպ սիրուց հրաժարվելուն։ «Իսկ բանտում հիմա ընթրիք է՝ մակարոն»»։

 

Յակով Պավլով

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի