Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առջեւ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության մասին բոցաշունչ ելույթից հետո եվրոպացի ներկայացուցիչները հոտնկայս ծափահարեցին, սակայն ելույթից հետո ոմանք բաց չեն թողել պատերի տակ Փաշինյանից բամբասելու, նրա պահվածքը հեգնելու գայթակղությունը։
Հայկական պատվիրակության անդամներից ոմանք լսել են, թե ինչպես են եվրոպացի չինովնիկները չարախնդում, թե պարտված անհաջողակն իրեն Ֆիդել Կաստրոյի կամ Չե Գեւարայի տեղն է դրել, եկել՝ Եվրոպայում գլուխ է գովում։ Այնպես որ, եվրոպական ծափերով պետք չէ շատ ոգեւորվել` դրանք կեղծ ծափեր են եւ բոլորովին էլ Հայաստանի ժողովրդավարության հանդեպ ունեցած անկեղծ հիացմունքից չեն բխում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում