Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ուսանողները անհարմար վիճակի մեջ են գցել Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Ակգյունալին, որը նոյեմբերի 9-ին դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում:
«Թուրքիան եւ Մերձավեր Արեւելքը» թեմայով ելույթում նախկինում Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտաքին հարցերով խորհրդականը մանրամասն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նա մասնավորապես նշել է, որ հարաբերությունների բնականոնացման գործընթացը կանգնեցվել է, քանի որ Երեւանը խնդիրներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում, եւ ի վիճակի չէ քաղաքական կամք դրսեւորել հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում. տեղեկացնում է armtoday.info-ն:
Դասախոսությանը ներկա հայ ուսանողները դեսպանին հիշեցրել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, նաեւ միջազգային հանրությունը բազմիցս ընդգծել են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ հարկավոր չէ, ապակողմնորոշել լսարանին: Բացի այդ` ուսանողները ներկայացրել են Հյոց ցեղասպանության հարցում Թուրքիայի անհարիր քաղաքականությունը, ինչին դեսպանը չի կարողացել պատասխան տալ:
Հայ ուսանողները նաեւ ապացուցել են Թուրքիայի գովազդած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության սնանկությունը, որը փաստացի վերածվել է «շատ-շատ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության: Ընդունելով, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը` Ակգյունալը շփոթված փորձել է արդարացումներ գտնել: