|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը, Փարիզում ԱՄՆ դեսպանատանը Անկախության օրվա կապակցությամբ ելույթ ունենալով, առիթը բաց չի թողել ամերիկյան հետախուզական ծառայության գործունեությունը ԵՄ երկրներում քննադատելու համար. տեղեկացնում է Associated Press-ը:
«Նման քաղաքականություն, եթե ենթադրությունները հաստատվեն, չպետք է գոյություն ունենա դաշնակիցների եւ գործընկերների միջեւ: Հանուն մեր բարեկամության` մենք պետք է ազնիվ լինենք միմյանց նկատմամբ»,- հայտարարել է նա:
Եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԱՄՆ անվտանգության ծառայության գործակալությունը գաղտնալսել է ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների խոսակցությունները, մասնավորապես` էլեկտրոնային լրտեսություն է իրականացրել Վաշինգտոնում մի շարք երկրների դեսպանատներում: