Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի «երեսպաշտ եւ կեղծ բարոյական հայտարարությունները», որը նախազգուշացրել է Իսրայելում հնարավոր «երկարատեւ ապարտեիդի» մասին, հայտնել է AFP-ն:
Անդրադառնալով հրեաների եւ արաբների բախումներին, որոնք տեղի են ունեցել իսրայելական մի շարք քաղաքներում Գազայի հետ վերջին հակամարտության ժամանակ՝ Լե Դրիանը ասել է, որ «ապարտեիդի ռիսկը մեծ է»՝ առանց Իսրայելի կողքին Պաղեստինյան անկախ պետության: «Եթե ապագայում ունենայինք այլ լուծում, քան երկու պետություն ունենալու լուծումը, ապա երկարատեւ ապարտեիդի բաղադրիչներ կունենայինք», - ասել է Լե Դրիանը RTL ռադիոյին եւ Le Figaro թերթին:
Լե Դրիանի «զայրացնող» արտահայտություններից հետո Նեթանյահուն «կտրուկ բողոք» է արտահայտել Ֆրանսիայի կառավարության դեմ: «Նախարարն ասել է, որ Իսրայելը կարող է դառնալ ապարտեիդի պետություն, ինչը անհիմն կեղծ հայտարարություն է», - ասել է Նեթանյահուն:
«Մենք չենք ընդունում երեսպաշտ եւ կեղծ բարոյականություը այս կապակցությամբ», - նշել է նա: