|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանցի նախկին լրտեսուհի Աննա Չապմանը ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին առաջարկել է ամուսնանալ իր հետ: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Սնոուդե'ն, դու կամուսնանա՞ս ինձ հետ». տեղեկացնում է bfm.ru-ն:
Չապմանի հաղորդագրությունը արտասահմանյան մամուլում բազմաթիվ կատակների աղբյուր է դարձել. սկսել են զուգահեռներ անցկացնել լրտեսական հայտնի վեպերի ու ֆիլմերի հետ:
Աննա Չապմանը ձերբակալվել էր 2010 թվականի ամռանը ԱՄՆ-ում` Ռուսաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով: Նա ընդունել էր իր մեղքը: Չապմանին եւ այդ գործով մեղադրվող եւս 9 հոգու փոխանակել էին 4 ռուսաստանցիների հետ, որոնք էլ մեղադրվում էին հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի լրտեսություն անելու մեջ: