Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «գուլագներում» հացադուլէ հայտարարել, երբ պայքարի այլ ձեւեր չեն մնացել: «Դա էմոցիոնալ չի եղել, այլ հաշվարկված: Կոպիտ կարող է հնչել, բայց թշնամու ճամբարում գտնվող մարդն իր կյանքն ու արժանապատվությունը փրկելու համար կարող է ծայրահեղ քայլերի դիմել»,- այսօր ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Արշակյանը:
Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողակ քաղաքական գործիչ է, որովհետեւ կարողացավ կարճ ժամանակահատվածում հաջողության հասնել, սակայն ինքը խնդիրներ է տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարում:
«Նա ինձ համար եղել է պարկեշտ, բարեհամբույր, ավանդական, ընտանիքին նվիրված անձնավորություն, չի եղել խիստ քաղաքական գործիչ, քանի որ խիստ գործիչների մենք տեսել ենք: Եվ այժմ ինձ համար կորուստ է` Րաֆֆիի կերպարը փոխվում է, վնասվում: Այսինքն` նա դառնում է կոշտ քաղաքական կերպարներից մեկը»,- պարզաբանեց Ա. Արշակյանը:
Բանախոսը նշեց նաեւ, որ հացադուլի մեջ գտնվող մարդը չի կարող սթափ, ճիշտ վճիռներ կայացնել. նստարանին` Ազատության հրապարակում վճիռներ կայացնելը այն ժամանակ, երբ, օրինակն ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, իսկ այդ դեպքում առաջանում է քննարկումների, խորհրդակցությունների անհրաժեշտություն, որոնք հարմարավետութուն են պահանջում, իսկ Ազատության հրապարակում` նստարանների վրա, այլ` ոչ կուսակից մարդկանց ներկայությամբ որոշումներ կայացնելը ճիշտ չէ:
Երկրում ստեղծված ներքաղաքական վիճակն էլ Ազատ Արշակյանը ճգնաժամային ու տագնապալի չի համարում: Վիճակը, նրա բնորոշմամբ, ոչ թե ճգնաժամային, այլ խառնակ է, եւ նա աղետալի վտանգներ չի տեսնում:
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ հացադուլը, որպես քաղաքական պայքարի ծայրահեղ ձեւ, բնորոշ է այն հասարակություններին, որտեղ հասարակական-քաղաքական ինստիտուտները չեն գործում, եւ կա ամբողջատիրության սպառնալիք: Մյուս կողմից, նշեց Հովհաննիսյանը, ժողովրդավարական երկրներում պայքարի այս ձեւը չի օգտագործվում, այլ` ավելի ակտիվ միջոցներ` ցույցեր, հանրահավաքներ, ոստիկանության հետ բախումներ:
«Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ծայրահեղ միջոցի, որովհետեւ կարծում է, որ պայքարի այլ տարբերակներ արդեն չեն օգնում, եւ պետք է ինքը գնար ծայրահեղ քայլի»,- նշեց ՀՔՄ նախագահը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի արդյունքներին` Հմայակ Հովհաննսայնը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի ասել, թե ինքն անձնական կամ կուսակցական հարցեր է լուծում, եւ նշեց, որ հենց այն, որ Վլադիմիր Գասպարյանը գնում ու նստարանի առջեւ ծնկում է, ասում` պայքարի այլ ձեւեր գտեք, դա արդեն ժողովրդի հաղթանակն է:
«Նույնիսկ Սերժ Սարգսյանի նկարն են փոխել, որ միշտ տեղադրվում էր պաշտոնական հաղորդագրությունների ժամանակ` նախկին խոժոռ կերպարը փոխարինվել է ժպտացող ու բարի կերպարով, քանի որ իմիջմեյքերներն էլ են հասկացել, որ նախկին ինքնավստահությունն այլեւս չկա, եւ ժողովուրդն այն կերպարը չընդունեց: Քաղաքացիներն արդեն ամեն օր զգում են իրենց մաշկի վրա այս պայքարի արդյունքը. իշխանությունների վերաբերմունքը փոխվել է, նրանք դարձել են ավելի շրջահայաց, ավելի լուրջ են մոտենում հարցին, ու չկա նախկին ինքնավստահությունը»,- ասաց Հմայակ Հովհաննսիյանը:
Նա հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ստիպել է իշխանություններին վերանայել իրենց վարքը եւ հիմա շատ կարեւոր հարց է լուծում` փորձում է քաղաքականություն վերադարձնել բարոյականությունը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը Դանկոյի նման հանեց իր սիրտն ու առաջ գնաց եւ ասաց` հնարավոր է… Այժմ բոլորս, այդ թվում` նաեւ ես, որովհետեւ ես էլ չէին հավատում, պետք է նրանից ներողություն խնդրենք, որ չհավատացինք»,- ասաց ՀՔՄ նախագահը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ում է պետք այդ բարոյականությւոնը, երբ իշխանություննեը կարող են նաեւ կրակել պայքարողների վրա, Հ. Հովհաննիսյանն ասաց, թե այսօր իշխնությունները միանգամից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցներ վրա կրակելու որոշում չեն կարող ընդունել, դա հաշվարկ է: Նրանց վրա կրակելը նույնը չէ, ինչ այն մարդկանց, ում հեշտությամբ կարելի է մեղադրել ռեւանշիզմի, իշխանության վերադառնալու մեջ, նրանք այն մարդիկ չեն, ովքեր ժամանակին իրենք են ուժ գործադրել: