|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապաստան է առաջարկել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին. հայտնում է Лента.ру-ն:
Մադուրոյի խոսքերով` Վենեսուելան գնացել է այդ քայլին, որպեսզի պաշտպանի այդ երիտասարդին հյուսիսամերիկյան իմպերիալիզմի հետապնդումից: Մադուրոն հույս է հայտնել, որ Սնոուդենը կկարողանա ապրել «Բոլիվարի ու Չավեսի ազատ հայրենիքում»:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: