Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Արամ Համբարյանը հանդես է եկել Հայ դատի կառույցի ամրապնդման ու մեր ժողովրդի իրավունքների համար պայքարն ավելի ուժեղացնելու կոչով։
«Հայ դատը հայ ազգի բաբախող սիրտն է, ընդհանուր նպատակներին ծառայության կենդանի ոգին։
Մեր համաշխարհային շարժումը, որը հիմնադրվել, ներշնչվել և կազմակերպվել է Հայ դատի հանձնախմբերի կողմից աշխարհի կարևոր մայրաքաղաքներում, տասնյակ երկրներում և հարյուրավոր համայնքներում, այսօր էլ, ինչպես ավելի քան մեկ դար, պայքարում է հանուն հայ ժողովրդի իրավունքների, Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության։
Հայության շահերի պաշտպանության մեր ինքնավստահ և արդյունավետ կառույցը այժմ, առավել քան երբևէ ավելի անհրաժեշտ է ։