Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Երեկ՝ 2021 թ. հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ մեր լավագույն ընկերոջ՝ Քրիստափոր Արթինի հուշաքարի բացումը Կապանում, որին ներկա գտնվելու համար ժամանել էին և՛ Սփյուռքից, և՛ Հայաստանի տարբեր վայրերից։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Սյունիքի մարզային կառույցի պաշտոնական էջը:
«Սիրելի՛ ընկեր Քրիստափոր, հանգչի՛ր խաղաղությամբ, ձեր գործի շարունակությունը կապահովի ՀՅԴ երիտասարդությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեության անդամ, ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինը նույն վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և ընկերների հետ հերոսաբար ընկավ 2020 թ. հոկտեմբերի 6-ին՝ Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ (Լյուլասազ, մինչ 2002 թ.՝ Հակոբ Կամարի) գյուղի ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի պաշտպանության համար մղված ծանր մարտում: