Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 28-ին Վառնայի հայ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության տոնը. հայտնում է gantegh.agbubulgaria.org-ը:
Ինչպես հաղորդում է «Կանթեղ Արարատյան» կայքի թղթակիցը` Վառնայից, այս տոնի առթիվ քաղաքի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում բացվեց հայ ֆիդայիներին նվիրված հուշաքար` Վառնայի Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամների անմիջական մասնակցությամբ: Նրանց առաջարկով համայնքի գրեթե բոլոր հայերն ու հայկական կազմակերպություններն իրենց ֆինանսական մասնակցությունն էին բերել քաջորդիներին նվիրված հուշաքարի տեղադրման համար:
Բացման արարողության ժամանակ հուշաքարի օրհնության կարգ կատարեց համայնքի հոգևոր հովիվ տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և իր տոնական պատգամն ուղղեց ներկաներին. «Այսօր մեծ ուրախություն է հայ ժողովրդի համար, քանի որ հենց այս ֆիդայիների թափած արյան արդյունքում կատարավեց հայ ժողովրդի դարավոր երազանքը, Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, նրանք պայքարեցին հանուն հայ ժողովրդի ազատության, պայքարեցին, որ հայը կարողանա իր սեփական երկրում ազատ խոսի հայերեն: Այսօր մենք հավերժացնելով նրանց հիշատակը տեղադրված հուշաքարի տեսքով, պետք է կարողանանք նաև մեր սրտերում հավերժացնել պայքարը հանուն հայապահպանության»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում