Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Գյումրիում տեղադրվել է «Կլկլան բաժակի» արձանը:
Մուշուրբան /կլկլան բաժակ/ պղնձից պատրաստված բաժակ է, որը կլկլան է դարձրել Ցեղասպանության ժամանակ Կարինից Ալեքսանդրապոլ փախած Սուրեն Ժամկոչյանը: Բաժակի ներսում այնպես է հարմարեցված, որ երբ ջուր է լցվում, օդը մեջն է մնում, եւ խմելիս պղպջակներ են առաջանում` լսելի դարձնելով կլկլոցի ձայն:
Մուշուրբան դարձել է Գյումրիի խորհրդանիշերից մեկը. արդեն մի քանի տարի շարունակ քաղաքում անցկացվում է «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկեջրած մուշուրբաներ են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ընկերություններին, մարդկանց:
Հուլիսի 1-ին Գյումրիում կմեկնարկի «Դուետ» թատերական փառատոնը, որի մասնակիցներին, որպես հուշանվեր, կտրվեն փոքրիկ արձանիկներ` «Կլկլան բաժակի» տեսքով. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր Նիկոլայ Ծատուրյանը:
Լուսանկարը` Զոհրապ Եգանյանի