Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայրենիք ժամանած 1200 սկաուտներ այսօր այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի:
Գյումրիի Վարդանանց հրապարակում, հարյուրավոր սկաուտների մասնակցությամբ, կայացավ Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացումը:
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում: Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին:
Արձանի բացմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, թոռներից` Ավետիք Իշխանյանը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, ինչպես նաև քաղաքացիներ:
Վահան Չերազի արձանի բացումից հետո Գյումրիում կայացավ սկաուտական քայլերթը` շեփորախմբի գլխավորությամբ: