Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ազգային ժողովի երեկվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց է ուղղել արտգործնախարար Կարեն Միրզոյանին` կապված «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնած տեսակետների. տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Ի պատասխան արտգործնախարարը նշել է. «Կցանկանայի հայտնել իմ ափսոսանքը, որ վերջերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին ուղիղ եթերում տված իմ հարցազրույցը զանազան մեկնաբանությունների եւ կարծիքների տեղիք է տվել։ Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ որպես Արցախի հանրապետության արտգործնախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի եւ գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին։ Հակառակ դեպքում ես ուղղակի չէի համարձակվի ստանձնելու ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը։ Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինը այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախեւառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի միաժամանակ հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար։ Այդ պարագայում կարծում եմ դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա։ Եւ հատուկ ընդգծվել է, որ վաղ, թե ուշ դա իրողություն կդառնա։ Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես իմ հրապարակային ելույթներում, այնպես էլ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում»։
Շարունակությունը` այստեղ