կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-15 11:51
Իրավական

Կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհանների վրա

Կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհանների վրա

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն, և նկատել, որ պատուհանների վրա կրակել են։

«Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- կարդում ենք կայքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: