Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած այցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դիտում է մի քանի տեսանկյունից: yerkir-ի հետ զրույցում քացաքագետը նշեց, որ այցը փայլուն ապացույցն էր այն բանի, որ Սարկոզին, իրոք, ցանկանում է լրջացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը չի կարողանում անել արեւմտյան ազդեցիկ որեւէ այլ երկիր:
Այցի երկրորդ կարեւոր նպատակը, ըստ քաղաքագետի, այն էր, որ Սարկոզին լրջորեն նախապատրաստվում է ընտրություններին, այս համատեքստում էլ շատ կարեւոր է ֆրանսահայերի ձայնը:
Քաղաքագետը նշեց, որ Սարկոզին իր ելույթով զսպեց նաեւ Թուրքիային: Ֆրանս-թուրքական հարաբերությունները, ըստ Բոզոյանի, այցից չեն վատթարանա, «քանի որ Թուրքիայում հասկանում են` Սարկոզիի ժեստը Հայաստանում պոպոլիստական էր, հասկանում են, որ եթե Ֆրանսիայի դեմ դեմարշներ անեն, ապա Սենատը կարող է բավարարել հայերի պահանջը»:
«Թուրքիայի ռեակցիան աստիճանաբար ավելի զուսպ կդառնա»,- ասաց քաղաքագետը: