կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 19:01
Մշակույթ

Հարություն Հինդօղլու՝ Ավստրիայի կայսեր թարգմանիչը և աշխարհում առաջին ֆրանս-թուրքերեն բառարանի հեղինակը

Հարություն Հինդօղլու՝ Ավստրիայի կայսեր թարգմանիչը և աշխարհում առաջին ֆրանս-թուրքերեն բառարանի հեղինակը

Արթին (Հարություն) Հինդօղլու՝ հայ թարգմանիչ և աշխարհում առաջին ֆրանս-թուրքերեն բառարանի հեղինակը:

Լեզվաբանի ծննդյան թվի մասին աղբյուրները հստակ տեղեկություն չեն տալիս: Հայտնի է, որ նա ծնվել է 19-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսում, որտեղ էլ ապրել է կյանքի առաջին 10 տարին:

Հինդօղլու ընտանիքն այնուհետև տեղափոխվել է Ավստրիա, որտեղ Արթինը ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն, իսկ 19-րդ դարի 20-ական թվականներին արդեն՝ պրոֆեսորական կոչում: Սակայն դասավանդումը համալսարանում չի եղել նրա գործունեության միակ ոլորտը. նա պալատական թարգմանիչ է եղել և ուղեկցել Ավստրիայի կայսերն այցերի ու հանդիպումների ժամանակ. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է armmuseum.ru-ն:

1829-ին Արթինը Վիեննայում հրատարակել է հին թուրքերենի քերականության բառարանը, որը հետագայում թարգմանվել է ֆրանսերեն և վերահրատարակվել 1834-ին՝ «Կոստանդնուպոլսում գործածվող թուրքերեն լեզվի տեսական և գործնական քերականություն» վերնագրով: Իսկ 1838 թվականին Հինդօղլուն կազմել է ֆրանսերեն-թուրքերեն կրճատ բառարանը, որն իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում:

Արթին Հինդօղլուի ևս մեկ կարևոր աշխատանք՝ գերմաներեն-հայերեն բառարանը, որը նա կազմել է 1830-ին: Աշխատությունը տպագրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: