Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այժմ զբաղված է միայն իր բիզնեսի բարգավաճմամբ, ինչի արդյունքում էլ մոռացել է մարզի բնակիչներին: Հակոբյանի խոսքով՝ մարզպետն օլիգարխ է՝ ավազի հանքեր ու բենզալցակայաններ ունի. «Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի: Ավել բան չի կարող անել:
Նա գյուղացիներին ասում է, թե՝ գնացեք ու ձեր ծառները կտրեք: Դա միայն հիմար մարդը կարող է ասել: 20-30 տարի մարդիկ պահել են, ջրել են, գումար են ծախսել ու այդ մի ծառով ապրում են, ինքն այսօր կանգնել ասում է՝ գնացեք, ձեր ապրուստի միջոցը կտրեք, դա նորմալ մարդու ասելու բան չէ»:
Նախկին պատգամավորն ասել է, որ եթե Ա. Ղահրամանյանի բիզնեսի մասին փաստերը կհետաքրքրեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ապա ինքը կարող է անձամբ գնալ նախագահական նստավայր եւ ներկայացնել դրանք:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում