Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր մարզի ամենասուր հարցը համարում է ոռոգման ջրի խնդիրը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ թերություններ է տեսել կառավարության ծրագրում, նա պատասխանեց. «Թերություն չեմ նկատել»: «Ուրեմն անթերի ծրագիր է՞»,- հարցրեցինք: Պատասխանեց. «Համենայն դեպս, լավագույն ծրագրերից է»:
Մարզպետը նշեց, որ կողմ է ծրագրով նախատեսված` համայնքների խոշորացման գաղափարին, քանի որ այդպիսով համայնքները կդառնան ֆինանսապես ավելի ամուր: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրով նախատեսված` գյուղացիական կոոպերացիաների խթանման անհրաժեշտությանը, Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ դարձյալ կողմնակից է այդ գաղափարին, քանի որ կոոպերատիվների ստեղծումը, համայնքների խոշորացումը հնարավորություն կտան միավորելոջ հողատարածքները, իսկ փոքր հողատարածքներում մեծ տեխնիկայի օգտագործումը լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Երբ հողերի սեփականաշնորհում եղավ, հողերի 10 տոկոսն անցավ կա'մ առուներին, կա'մ ճանապարհների տակ, իսկ կոոպերատիվները հնարավորություն կտան մարդկանց իրենց հողատարածքները միացնելու և համատեղ մշակելու»,- ասաց մարզպետը` հավելելով, որ մեծ առևտրային կազմակերպություններ կան, որոնք ցանկանում են պայմանագրեր կնքել ոչ թե փոքր, այլ խոշոր հողատերերի կամ կոոպերատիվների հետ: