|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ իշխանությունները ակնկալում են ռուսական կողմից Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենի արտահանձնումը. հայտնում է Reuters-ը:
Ամերիկյան կողմն առաջարկել է Ռուսաստանին` դիտարկել Սնոուդենին ձերբակալելու և ԱՄՆ-ին արտահանձնելու բոլոր հնարավոր տարբերակները:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: