|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները չեն ուղարկվի` վայրէջքի պարտադրելու այն ինքնաթիռը, որում կլինի Էդվարդ Սնոուդենը. այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա պաշտոնական այցով Սենեգալում է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նախագահը նաեւ հայտարարել է, որ Սպիտակ տունն անհանգստացած է, որ Սնոուդենը հետախուզական տվյալներ պարունակող այլ փաստաթղթեր էլ ունի: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը ցանկանում է, որ նա ձերբակալվի: Ընդ որում` ԱՄՆ-ը անհրաժեշտ չի համարում Սնոուդենին արտահանձնելու վերաբերյալ բանակցել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: