|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանն ունի հստակ իրավական հիմք ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ին արտահանձնելու համար. հայտնում է Лента.ру-ն:
ԱՄՆ ազգային անվտանգության մամուլի քարտուղար Քեյթլին Հայդենը հայտարարել է, որ համապատասխան իրավական հիմքերն են Սնուդենի գործող անձնագրի բացակայությունը և գաղտնի տեղեկությունների տարածման պաշտոնական մեղադրանքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, հունիսի 25-ին, հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հանցագործներին հանձնել այլ պետությունների միայն համապատասխան երկկողմ համաձայնագրի առկայության դեպքում, իսկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև նման համաձայնագիր չկա:
Այժմ Սնոուդենը գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում և չի կարող անցնել սահմանը, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է համարվել: