|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Բոլիվիան պատրաստ է քաղաքական ապաստան տալ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին. այսօր հայտարարել է երկրի նախագահ Էվո Մորալեսը:
«Բոլիվիան ընդունում է մարդկանց, ովքեր բացահայտում են լրտեսությունը, եթե դա կարելի է այդպես անվանել»,- ասել է նա` հավելելով, որ Սնոուդենից իր երկիրը դեռեւս խնդրանք չի ստացել: «Երբ խնդրանքը լինի, մենք պատրաստ ենք այն քննարկել: Մենք պատրաստ ենք բանակցությունների»,- պարզաբանել է Մորալեսը:
Ըստ նրա` Բոլիվիան մտահոգ է ԱՄՆ-ի պահվածքից: «Ես գիտեմ, որ խոշոր տերությունները լրտեսական ցանց ունեն եւ մշտապես գործում են, այսպես կոչված, զարգացող երկրների դեմ: Հատկապես` այն երկրների, որոնք բնական պաշարներ ունեն` Բոլիվիան, Վենեսուելան, Էկվադորը»,- նշել է Բոլիվիայի նախագահը: