կարևոր
1453 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-27 21:56
Հասարակություն

Միքայել Սրբազանին ներկայացվել է կալանքի միջնորդություն. ինչ կարծիք ունի նա իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Միքայել Սրբազանին ներկայացվել է կալանքի միջնորդություն. ինչ կարծիք ունի նա իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:

Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:

Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ:

Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Պաշտպաններ՝

Մարինե Ֆարմանյան Marine Farmanyan

Հարութ Ակլունց Арут Аклунц

Ռոման Ահարոնյան Ռոման Ահարոնյան

Երեմ Սարգսյան Yerem Sargsyan

Արա Զոհրաբյան

Հ.Գ. Միաժամանակ,ներկայացնում ենք Միքայել սրբազանի հայտարարությունը կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:

Աստված պահապան:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

27.06.2025թ.

ք.Երևան»,- գրել է Զոհրաբյանը: