Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձել է Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ։
IAMA-ն միակ համաշխարհային ասոցիացիան է, որ զբաղվում է դասական երաժշտության արտիստների մենեջմենթով։ Այն սպասարկում է իր բոլոր անդամների կարիքները և նպատակ ունի բարձրացնել երաժշտական ոլորտի կառավարման մասնագիտական չափանիշները։
Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիան տրամադրում է մի շարք ծառայություններ։ Մասնավորապես` IAMA-ն իր անդամներին տալիս է միջազգային հարկային և իրավական խորհրդատվություն, տրամադրում է տեղեկագրեր, կազմակերպում է սեմինարներ, անցկացնում է երիտասարդ արտիստների միջազգային ծրագրեր և այլն։
Ասոցիացիան հիմնադրվել է 1954թ.՝ որպես համերգային գործակալների բրիտանական ասոցիացիա։ 1996թ. հունվարին այն պաշտոնապես փոխել է իր կարգավիճակը՝ դառնալով Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիա։
IAMA-ն բաց է այն կազմակերպությունների համար, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում են դասական երաժշտությամբ։ Միջազգային հեղինակավոր այս կազմակերպությանն անդամակցումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին թույլ կտա էլ ավելի բարձրացնել աշխատանքի պրոֆեսիոնալ մակարդակը, դասական երաժշտության ոլորտում հասնել նորանոր նվաճումների։