կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 13:40
Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը տարին սկսում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգաշարով

Երիտասարդական նվագախումբը տարին սկսում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգաշարով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015-ը սկսում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հերթական համերգաշարով: Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.) և Տերտերյան-ֆեստ (2014թ.)՝ փայլուն անունների վառ աստղաբույլ, որ 2015-ին համալրվում է հայ երաժշտարվեստի ևս մեկ նվիրյալի անունով:

 

Այս անգամ փառատոնը կնվիրվի հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա երեք համերգ` (հունվարի 20, 30 և փետրվարի 4), որոնց ընթացքում կհնչեն Հովհաննիսյանի գործիքային-կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: