|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ծեծել ու ձերբակալել են ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է Новая газета-ի կայքում:
Կայքը, հիմնվելով հենց լրագրողի խոսքերին, գրում է, որ նա լուսանկարելիս է եղել ոստիկանական դատարկ մեքենաները, երբ նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով մարդիկ, հրամայել դադարեցնել լուսանկարելը, ապա բռնել են նրան, քարշ տվել դեպի բակերը ու ծեծել: Այնուհետեւ Բաբչենկոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանից առգրավել են փաստաթղթերը: Լրագրողը ենթադրում է, որ իրեն ծեծել են հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ իրեն մեղադրում են իշխանությունների ներկայացուցիչների վրա հարձակման մեջ:
Վերջին տվյալներով` լրագրողին տարել են ոստիկանական բաժանմունք, ուր գնացել է նաեւ Ստամբուլում ռուսաստանյան հյուպատոսության աշխատակիցը:
Արկադի Բաբչենկոն անկախ լրագրող է, համագործակցում է Новая газета-ի հետ, գրում է պատերազմական թեմաներով: