կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 17:59
Քաղաքական

Կարեւոր է ոչ թե ռուս լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարների ասածը. քաղաքագետ

Կարեւոր է ոչ թե ռուս լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարների ասածը. քաղաքագետ

Ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժը մեկնաբանելը քաղաքագետի գործը չէ, դա ավելի շատ մասնագիտական էթիկայի քննարկման հարց է` թե ինչու է լրագրողը կամ ընկերությունը նման լույսի ներքո ներկայացնում նյութը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով ռուսական ОРТ հեռուստաընկերության հրապարակած տեսանյութին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելուն:

 

Քաղաքագետը միայն նշեց, որ ռեպորտաժում ներկայացվող կարծիքը չի համընկնում երկրների ղեկավարների այն դիրքորոշման հետ, որը հայտնի է: «Այսինքն' տվյալ դեպքում ես լուրջ չեմ ընդունում եւ չեմ կարեւորում լրագրողական էթիկայի հարցերը, բայց ես կարեւորում եմ ու պրոֆեսիանալ առումով դիտարկում այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում: Ինձ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո' Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասված է եղել հետեւյալը` որ երեք պետություններն իրենց պատրաստակամությունն են  հայտնել աջակցել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

 

Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությունը, քաղաքագետը նշեց, որ կարեոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը: Ինքն էլ հենվում է փաստի վրա, ըստ որի գագաթաժողովից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշման հետ, որը հայտնել է Հայաստանը:

 

«Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում իրականացվելու են անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձեւակերպման' ֆորմալացման համար: Եթե այս աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի հարցը կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնքան երկրորդական չէ, որ չհնչեցվեր հանդիպման ժամանակ»,- իր դիտարկումները ներկայացրեց մեր զրուցակիցը:

 

Իսկ քանի որ նման հարց չի հնչեցվել, եւ օրակարգում էլ այդպիսի հարց չկար, ապա քաղաքագետն ընդունում է, որ ավելի շատ կային տնտեսական բնույթի հարցեր, որոնք կարիք ունեն կարգավորման:

 

Վերջում Մարգարովը հավելեց, որ եթե խնդրո առարկա ռեպորտաժում հրապարակվել է լրագրողի սեփական կարծիք, դա լրագրողի իրավունքն է, սակայն, հաշվի առնելով այն հաղորդումը կամ հեռուստաընկերությունը, որն այս կարծիքը հնչեցրել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա Ռուսաստանի պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի: