|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ինչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին։ Հիշեցնենք, ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը մի շարք անհարգալից հայտարարություններ էր արել ու սրտնեղել, որ Հայաստանում Ռուսաստանը հետընթաց է ապրում։ Այս մասին խոսելով՝ Սեդրակյանն ասաց.
«Ես որ ընդեղ լինեի, սեւ Կիսելյով կբերեի գլխին։ Սամբո կանեի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում