|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ավստրիան սկսել է դուրս բերել իր զինծառայողներին Գոլանի բարձունքներում խաղաղապահ գործողություն իրականացնող ՄԱԿ-ի ստորաբաժանման կազմից. հայտնում է France-Presse-ը: Գործընթացը կտևի 2-4 շաբաթ:
Նման որոշման պատճառ է դարձել Սիրիայից մարտական գործողությունների տարածումը դեպի Գոլանի բարձունքներ:
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորախումբը կարող է Գոլանի բարձունքներում փոխարինել ավստրիացի խաղաղապահներին։ Սակայն ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չի կարող Գոլանի բարձունքներ ուղարկել սեփական խաղաղապահներին: