կարևոր
679 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 20:30
Աշխարհ

Ավստրիան կոչ է անում հետաքննել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա կատարված հարձակումը

Ավստրիան կոչ է անում հետաքննել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա կատարված հարձակումը

Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները կոչ է արել անհապաղ հետաքննել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա կատարված հարձակումը, որի արդյունքում վիրավորվել են ութ ավստրիացի զինվորականներ: Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Ավստրիայի զինված ուժերի խոսնակ Միքայել Բաուերը հայտնել էր, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ութ ավստրիացի զինվորներ՝ վերանորոգման դասակի անդամներ, վիրավորվել են հարավային Լիբանանում, երբ հրթիռը հարվածել է Նակուրա գյուղի ճամբարին։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը և կոչ ենք անում անհապաղ հետաքննել: Բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ ապահովել բոլոր խաղաղապահների անվտանգությունը: Չի կարելի հանդուրժել, որ վիրավորվում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կապույտ սաղավարտներով զինվորները: Մեր վիրավոր ընկերներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Թաները։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, երկրի հարավում իսրայելական գործողության ֆոնին, բազմիցս հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին: Խաղաղապահների տվյալներով՝ իսրայելցի զինվորականները գնդակոծել են հենակետերը, այդ թվում՝ երկու իտալական բազաներ, ժամանակավոր ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաև խախտել են Կապույտ գիծը։ Իտալիայի ղեկավարության ներկայացուցիչները նույնպես բազմիցս անընդունելի են անվանել Իսրայելի գործողությունները։