|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Ասադը հանդիպման լինել չլինելը կապել է դրա բովանդակության հետ և այն հնարավոր համարել, եթե օրակարգում լինի թուրք զինվորների Սիրիայից դուրսբերումը:
«Հանդիպումը կանցկացվի, երբ օրակարգում լինի Սիրիական տարածքներից թուրք զինվորների դուրսբերման հարցը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հնարավոր էր համարել ամեն պահի Ասադին Թուրքիա հրավեր անելը, իսկ Ասադը, անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել էր, որ դրական են տրամադրված հարաբերությունները զարգացնելուն միտված յուրաքանչյուր նախաձեռնության: