կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 18:58
Տնտեսական

Հայաստանը քննարկում է Եվրոպայի էներգետիկ համայնքին անդամակցելու հարցերը

Հայաստանը քննարկում է Եվրոպայի էներգետիկ համայնքին անդամակցելու հարցերը

Եվրոպայի էներգետիկ համայնքին անդամակցելով` Հայաստանը, առաջին հերթին, հնարավորություն կունենա էներգետիկ առեւտուր իրականացնել այդ համայնքի անդամների հետ կամ տրանզիտ հոսքերը մեծացնել.  Եվրոպայի էներգետիկ համայնքի քարտուղարության հետ կայացած քննարկումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

 

Նա նշեց, որ այդ համայնքին անդամակցելը Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան եվրոպական շուկա արտահանելու հնարավորություն կտա, ինչպես նաեւ մեր երկու հարեւանների հետ ունեցած փոխշահավետ հարաբերություններն առավել խորացնելու եւ  էներգակիրների հոսքերը Հայաստանի տարածքով մեծացնելու, ինչը շահավետ կլինի մեր երկրի համար:

 

Հայաստանից դրա համար պահանջվում է, օրինակ, տեխնիկական բնույթի հարցեր ավելի բարձր մակարդակով կարգավորել եւ այլն: Հայաստանի համար, որն արդեն մոտ երկու տարի համարվում է համայնքի դիտորդ, Վրաստանի` այդ համայնքին անդամակցելուց հետո արդեն ընդհանուր սահմաններ են ստեղծվում, եւ հետագա համագործակցությունը հնարավոր է դարձել:

 

Նա տեղեկացրեց, որ Եվրոպայի էներգետիկ համայնքին անդամակցելու համար կա նորմատիվային դաշտ` դիրեկտիվներ, որոնք կարգավորում են հարաբերությունները ե’ւ էլեկտրաէներգետիկայում, ե’ւ բնական գազի սեկտորում, այդ թվում` ինչպես կոմերցիոն հարցերն են այդտեղ կարգավորվում, այնպես էլ տեխնիկական: 

 

Արեգ Գալստյանի տեղեկացմամբ` երբ Թուրքիան դառնա այդ համայնքի անդամ, իսկ Վրաստանն արդեն դարձավ, մենք արդեն ավտոմատ կերպով դառնում են սահմանակից Եվրոպայի էներգետիկ համայնքին: