Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Երեկ, կարելի է ասել, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց: Ընդ որում՝ շնորհիվ, այսպես կոչված, առանցքային վկայի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հարցաքննության: Ինչպես հայտնի է, նա տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան, ինչի պատճառով նրա հարցաքննությունը հետաձգվում էր: Եվ ահա, երեկ վերջապես նա ներկայացել էր դատարան և հարցաքննվեց: Սակայն ամբողջ հարցաքննությունը կարելի է վերնագրել ընդամենը մեկ բառով՝ «չեմ հիշում»:
Ընդ որում, երիտասարդ վկայի «ամնեզիան» վերաբերում էր բացառապես «ֆինանսական շահագրգռության» և «քաղաքական թեմատիկայի» մասերին, այսինքն՝ ամբողջ այն հատվածին, ինչի վրա կառուցվել է այս գործը, և ինչի շուրջ նույն Ալիյանը ցուցմունք էր տվել Ավետիք Չալաբյանի դեմ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ «անհրաժեշտ» էր գնահատողական ցուցմունք ընդդեմ Չալաբյանի, հիմնականում օգտագործվում էր «երևի» բառը: Հընթացս Ալիյանը խճճվեց ցուցմունքների մեջ՝ ի վերջո, պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդելով:
Մասնավորաբար, չնայած դատախազի փորձերին՝ «մեղադրանքի շրջանակներում» պատասխաններ ստանալ, Ալիյանի կողմից հստակ նշվեց, որ Չալաբյանը երբեք իրեն գումար չի առաջարկել, իսկ Էմմա Սարգսյանը իրեն գումար առաջարկել է, բայց ինքը չգիտի՝ ում անունից և կոնկրետ ինչ նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ էության, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում