Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է հանուն լավ Երեւանի: Այս մասին քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ցուցակներ են հրապարակվել, թե ինչպես է ոստիկանության ՊՊԾ գունդը ձայներ ապահովելու Տարոն Մարգարյանի համար, ինչ կասի այդ մասին, հայտնեց, որ չի տեսել այդ հրապարակումը, բայց լսել է:
Հարցին, թե ինչու ընտրակաշառքը չի վերանում, Կարապետյանը կարծիք հայտնեց, որ տարեց տարի մեր ընտրությունները ավելի արդար եւ թափանցիկ են դառնում: Նաեւ նշեց, որ եթե ուզում ենք օրենքի երկիր կառուցել այդ ամենով պետք է զբաղվեն իրավապահները եւ նոր գնահատականներ հնչեցվեն:
Երեւանի նախկին քաղաքապետ Կարապետյանն ասաց, որ կցանկանար Երեւանը տեսնել ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով:
Հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանն էր այն մարդը, ում կցանկանար ինքն անձամբ տեսնել քաղաքապետ, Կարապետյանը դրական պատասխան տվեց:
Նա նաեւ ասաց, որ ավելի լավ թեկնածու չկար Մարգարյանից բացի: