|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սուրճը երկարացնում է կյանքի տեւողությունը:
Գիտնականները ուսումնասիրություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ` 50-71 տարեկան: Մասնակիցների դիտարկումները գիտնականները սկսել են դեռեւս 1995 թվականից, երբ բոլոր հետազոտվողները առողջ են եղել: Արդեն 2008-ին ավելի քան 50 հազար մարդ մահացած է եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2-3 բաժակ սուրճ խմողները 10 տոկոսով ավելի երկար են ապրում: Կանանց դեպքում մահանալու ռիսկը նվազում է 13 տոկոսով: Սակայն թե ի՞նչ մեխանիզմ է գործում, գիտնականները դեռեւս չեն կարողացել պարզել. տեղեկացնում է telegraf.com.ua-ն:
Մեկ այլ հետազոտության համաձայն` օրական 3-4 բաժակ սուրճ ըմպելը նվազեցնում է քաղցկեղով եւ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: