|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ում արված նոր հետազոտության համաձայն՝ շատ կանանց համար ոչ այնքան հաճելի՝ աման լվանալու և լվացքը ձեռքով անելու գործընթացը, ինչպես նաև տան առօրյա գործերը երկարացնում են կյանքը:
«Journal of the American Geriatrics Society» ամսագրում հրատարակված զեկույցի համաձայն՝ տան գործը նվազեցնում է մահացության ռիսկը:
ԱՄՆ Բուֆալո համալսարանում արված հետազոտությանը մասնակցել է 6000 կին՝ 65-ից 99 տարեկան: Հետազոտությունն իրականացնողները հատուկ սարքավորումների միջոցով մեկ շաբաթ շարունակ հետևել են կանանց, որոնք ակտիվորեն տան գործ են արել: Արդյունքում հայտնի է դարձել, որ օրական առնվազն 30 րոպե լվացք անելն ու աման լվանալը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն պահանջող այլ գործերը 12 տոկոսով նվազեցնում են մահվան ռիսկը:
Զեկույցի համաձայն՝ օրական մեկ ժամ տան գործեր անելը 39 տոկոսով երկարացնում է կյանքը: