|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Sotheby’s աճուրդի փարիզյան վաճառքում գնվել են հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկարները` «Մոխրագույն զգեստով նստած կինը» և «Ներկապնակ և ցլի գլուխ»-ը. հայտնում է Лента.ру-ն:
«Մոխրագույն զգեստով նստած կինը» գործը (1943) վաճառվել է 3,7 մլն եվրոյով: Դրանում պատկերված է Պիկասոյի սիրեցյալը՝ բնորդուհի ու նկարչուհի Դորա Մաարը:
«Ներկապնակ և ցլի գլուխ» (1938) նկարը վաճառվել է 1,3 մլն եվրոյով: Պիկասոյի արվեստն ուսումնասիրողները կարծում են, որ այս աշխատանքը մարմնավորում է նկարչի վախը պատերազմի նկատմամբ: