|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը, որն ստեղծվել է Ֆրանսիայի Clément ռոմի տան և Ֆիլիպ Տուռների ոսկերչական տան համագործակցությամբ, փոծանցում է «Le Parisien»-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ շիշը պատրաստված է Բակկարա մակնիշի բյուրեղապակուց և զարդարված է 18-կարատանոց ոսկով, ինչպես նաև չորս կարատ ադամանդներով:
Շշի պարունակությունը 1966 թվականի Clément ռոմ է, որը նախկինում երբեք չի վաճառվել: Գոյություն ունի այդ ռոմի ընդամենը 40 շիշ: Այդ շշի գնորդը եղել է իտալացի, նրա անունը չի հաղորդվում: