| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) «Կինը գլխարկով» կտավը Տորոնտոյում Heffel Fine Art Auction House աճուրդում վաճառվել է 6,9 միլիոն դոլարով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են աճուրդային տնից:
Պիկասոն նկարը ստեղծել է 1941 թվականին  կտավի վրա յուղաներկով:  Պատկերված է Պիկասոյի մուսան՝ Դորա Մաարը:  Լոտի նկարագրության մեջ նշված էր, որ այդ նկարը «եվրոպական հայտնի  հավաքածուից է, որը  տարբեր ցուցահանդեսներում ցուցադրելու մեծ պատմություն ունի»: Նկարի նախնական գինը եղել է 6-7,5 միլիոն դոլար:
Պաբլո Պիկասոն համարվում է աշխարհի ամենաթանկ նկարիչներից: Նրա ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում,  եղել է 1955 թվականին նկարած «Ալժիրցի կանայք» (Տարբերակ О)», որի համար վճարել են 179,4 միլիոն դոլար: