|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) գլխարկը վաճառվել է Ֆոնտենբլոյի աճուրդում մոտ 2 միլիոն եվրոյով, հաղորդում է աճուրդը կազմակերպող Osenat աճուրդի տունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ռեկորդային գումար է Նապոլեոն Բոնապարտի հետ կապված հավաքածուի համար։ Գլխարկի գնահատված արժեքը մինչև աճուրդը տատանվում էր 600 հազարից մինչև 800 հազար եվրո: Նապոլեոնին պատկանող ամենաթանկ իրը համարվում էր կայսեր մեկ այլ գլխարկը, որը 2014 թվականին հարավկորեացի մի գործարար գնել էր 1,8 միլիոն եվրոյով։